Փնտրում ենք
ԳՐԱՖԻԿ ԴԻԶԱՅՆԵՐ
Կարևոր ունակությունները դիմելու համար.
N1 Պահանջ՝ առանց թմրանյութերի բարձր երևակայություն:
N2 Adobe-ին վարժ, չէ՝ շա՛տ վարժ տիրապետում:
N3 Ընդունել, որ ԴԻԶԱՅՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ և ՈՐԱԿ բառերը հոմանիշներ են:
Պորտֆոլիոի մեջ կտեսնենք...
N4 Դիպուկ գնահատել սեփական աշխատանքների բարդությունը:
Հարցազրույցի ժամանակ գուցե փոքրիկ թեստեր խնդրենք անցնել...
N5 Ընդհանուր կրթվածության պատճառով չլինել գոռոզ:
Իսկ ինչ ենք մենք առաջարկում.
-
Շաբաթական 40 ժամյա գրաֆիկ,
-
#ՓափուկՄաքուրԿուշտԼուսավորՊուպուշ միջավայր,
-
Շուկայական պատշաճ վարձատրություն,
-
Սոցիալական տարբեր փաթեթներ,
-
Մենեջմենթի գրագետ ուս ու թիկունք...
Դիմելու կարգը.
Ուղարկի՛ր ինքնակենսագրականդ և պորտֆոլիոդ HR@beaver.am էլ. հասցեին:
Տպագրական նյութերի հետ աշխատանքային փորձը, սերը հասարակ թղթի և մատիտի նկատմամբ կդիտվի որպես առավելություն:
Ձեռքերը շփելով՝ անհամբեր սպասում ենք դիմումներին: